Ինչո՞վ է պակաս ծովից․ Lenta.ru-ն առաջարկում է լինել աշխարհի լավագույն լճերում, այդ թվում՝ Սևանում:
Սևանա լիճ

Սևանը Կովկասի ամենամեծ լիճն է: Այն Երևանից հեռու է 54 կմ, հիշեցնում է Lenta.ru-ն: Բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է (առաջինը Հարավային Ամերիկայի Տիտիկակա լիճն է)։ Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա, մակերեսը 1240 քառ. կմ է, խորությունը հասնում է 83 մետրի։ Ամռանը լճի ջերմաստիճանը հասնում է 24 աստիճանի: Սևանի թերակղզու վրա է գտնվում Սևանավանք վանական համալիրը: Լճում ձկների էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկը:
Բալատոն, Հունգարիա

Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն լճի ափը երկրի կարևորագույն հանգստյան շրջանն է:
Բոդենի լիճ, Ավստրիա, Գերմանիա, Շվեյցարիա

Լիճը գտնվում է Ավստրիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի սահմանին: Խորությունը մինչև 254 մ է:
Բլեդյան լիճ, Սլովենիա

Լճի ափին XIX դարից առողջարանային հանգստավայր կա: Հուլիսին և օգոստոսին լիճը տաքանում է մինչև 25 աստիճան:
Անսի, Ֆրանսիա

Գտնվում է Ալպերում: Շատ հարմար հանգստավայր է ակտիվ հանգստի սիրահարների համար:
Գարդա, Իտալիա

Իտալիայի ամենամեծ լիճը գտնվում է Ալպերի հարավային ստորոտին:
Կոմո, Իտալիա

Կոմոն Իտալիայի՝ մեծությամբ երրորդ լիճն է և ամենախորերից մեկը Եվրոպայում (մինչև 410 մ):
Տաուպո լիճ, Նոր Զելանդիա

Այս լճի ափին են նկարահանել «Մատանիների տիրակալը»: Շատ հայտնի հանգստավայր է:
Ժնևյան լիճ, Շվեյցարիա

Գտնվում է Շվեյցարիայի և Ֆրանսիայի սահմաններին, մեծությամբ զիջում է միայն Բալատոնին:
Լեյք Փլեսիդ, Նյու Յորք, ԱՄՆ

Այս լիճը նույնպես հրաշալի հանգստավայր է:
Օխրիդյան լիճ, Մակեդոնիա

Լճի ափին գտնվում է մենագեղեցիկ բալկանյան քաղաքներից մեկը՝ Օխրիդը: Դա Բալկանների ամենախոր և ամենահին լիճն է:
Իսիկ Կուլ, Ղրղըզստան

Տարածքն ունի գրավիչ տեսարաններ, հրաշալի կլիմա և որակյալ հանգստավայր:
Բայկալ, Ռուսաստան

Բայկալն աշխարհի ամենախոր լիճն է՝ 1 642մ։ Լայնությունը 24-79 կմ է:
Տախո, Կալիֆոռնիա

Լիճը գտնվում է Կալիֆոռնիա և Նևադա նահանգների սահմանին: Աշխարհի ամենախոր մաքուր լճերից է:









































