Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ նա և իր կինը սպասում են աղջիկ երեխայի: Այդ մասին գրել է իր Facebook-ի էջում:
«Փրիսցիլան և ես ցանկանում ենք հայտնել հիանալի նորություն. մենք սպասում ենք աղջկա ծնունդի»,- գրել է նա հաղորդագրության մեջ:
Մարկը նաև ասել է, որ իրենք երկար ժամանակ է փորձում են ծնողներ դառնալ, սակայն Փրիսցիլան երեք անգամ վիժել է:
«Երբ իմանում ես այն մասին, որ հայր ես դառնալու, ապա սկսում ես պլանավորել ապագան, երազել, սակայն գալիս է մի պահ, երբ այդ ամենն անհետանում է: Դա ծանր փորձ է»,-գրել է Ցուկերբերգը












































