Մադրիդի «Ռեալ»-ի և «Միլան»-ի նախկին կիսապաշտպան Կլարենս Զեդորֆը, ով այժմ հանդես է գալիս Բրազիլիայի «Բոտաֆոգո» ակումբում, իր կարծիքն է հայտնել «արքայական ակումբ»-ի ելույթների մասին:
«Իհարկե, շարունակում եմ հետևել «Ռեալ»-ի ելույթներին: Ցավոք, բոլոր խաղերը չի հաջողվում դիտել: Կարծում եմ` թիմի խաղացողները հիանալի մարզավիճակում են, ինչ մասին վկայում են «Ռեալ»-ի վերջին դիմակայությունների արդյունքները:
Տեսնենք, կժպտա՞ արդյոք բախտը «Ռեալ»-ին հերթական վիճակահանության ժամանակ: Վստահ եմ, որ «արքայական ակումբ»-ը կարող է Չեմպիոնների Լիգայի գավաթակիր դառնալ:








































