«Մանչեսթեր Յունայթեդ»-ը վերջնական որոշում է կայացրել Անխել դի Մարիայի՝ ՊՍԺ տեղափոխության վերաբերյալ:
27-ամյա արգենտինացու տրանսֆերը ֆրանսիական ակումբը գնահատում է 44 միլիոն ֆունտ, ինչը չի բավարարում «կարմիր սատանաներ»-ին: Անգլիական ակումբի ղեկավարությունը Դի Մարիայի տրանսֆերի դիմաց պահանջում է 50 միլիոն ֆունտ: «Յունայթեդ»-ը ժամանակին արգենտինացու տեղափոխության համար «Ռեալ»-ին 60 միլիոն ֆունտ էր վճարել:
Հիշեցնենք, որ Դի Մարիան արդեն համաձայնեցրել է պայմանագրի մանրամասները Ֆրանսիայի չեմպիոնների հետ:


































