Wednesday, 24 06 2026
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Շարժումային դիտարկումներ. Facebook

«Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը Facebook-ի իր էջում գրել է. 

 «Մեր հաջողված շարժումը առ այսօր եղել է Արցախյանը: Դրա հետ համեմատելով՝ փորձենք պարզել հետագա շարժումների թերացումները: Դա, անշուշտ, կօգնի ձևավորել այն հասարակական շարժումը, որը մեզ կհանի ճահճից:

1. Ազգային գործոն

Արցախյան շարժումն այդպես էլ մտել է պատմության մեջ՝ ազգային-ազատագրական: Շարժման ազգային լինելն ապահովեց խորհրդային լճացած հանրության արթնացում, ազգապահպան քաղաքականության որդեգրում: Խնդիրը պատշաճ կերպով հանրությանը ներկայացնելն ապահովեց նույն այդ հանրության ճնշող մեծամասնության ակտիվ մասնակցությունը շարժմանը:

Հետագա շարժումների ժամանակ ուշադրությունը սևեռվեց բացառապես ներքաղաքակական հարցադրումների վրա (արդարություն, մենք-նրանք), գլխավոր միջոց հանդիսացավ հանրության դժգոհ շերտի ագրեսիվացումը իշխանամերձ շրջանակների հանդեպ:

Համազգային հարցեր այս կամ այն չափով արծարծում էր Վազգեն Մանուկյանը (համաշխարհային ազգ), սակայն ոչ շեշտադրված:

Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման ժամանակ ազգ հասկացությունն ընդհանրապես չի շոշափվել: Հատուկ ուսումնասիրություն եմ արել՝ նրա շարժման ժամանակ ազգային ինքնագիտակցությունը շոյող չորս-հինգ նախադասություն է ասվել հարթակից, այն էլ հնչեցրել է Արամ Կարապետյանը:
Ավելին, Տեր-Պետրոսյանը խորհուրդ է տվել իր համակիրներին Նժդեհ չկարդալ, մինչդեռ կարդալը կնպաստեր ազգային ինքնագիտակցումի աճին:

Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումն ընթացքի մեջ է և վաղ է եզրահանգումներ անել, սակայն արդեն երևում է, որ նա ջանում է հեռու մնալ ազգային ինքնագիտակցությունը շոյող գաղափարներից: Թույլ արտաբերվող «Հայաստանը» գրեթե ոչինչ չի ասում լսողին:

Մինչդեռ, ինչպես մեր կյանքն է ցույց տվել, ինչը նաև համաշխարհային պրակտիկան է ապացուցել, հանրային շերտերի ակտիվ մասնակցության ապահովման տարբերակներից մեկը շարժմանը ազգային բնույթ հաղորդելն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում