Ինչպես մի անգամ ասել է Ֆրենկ Զապպան՝ «Երաժշտության մասին խոսելը նույնն է, ինչ պարել ճարտարապետության մասին», սակայն նկարիչներն ու լուսանկարիչները համամիտ չեն երաժշտի հետ՝ երաժշտությունը կարելի է պատկերել, և եթե ոչ՝ բառերով, ապա պատկերով:
Լուսանկարիչներից մեկն առաջարկել է ուշադրություն դարձնել ոչ թե ձայնային ալիքներին, այլ լարային գործիքներով նվագելիս աղեղի շարժմանը: Լուսադիոդային լամպերով լուսավորված աղեղները ցուցադրել են ստեղծագործության տեսանելի նմանօրինակը՝ հայտնում է kulturologia.ru-ն:
Օնտարիոյից լուսանկարիչ Սթիվեն Օռլանդոյի խոսքով՝ իր լուսաերաժշտական նախագծի համար իրեն ոգեշնչել է ջութակներով փորձը, որը կատարել է նկարիչ Գիյոն Միլին դեռևս 1952թ.: Նա համադրել է ստրոբոսկոպիկ լույսը և երկարատև երկարաձգումը, ինչի արդյունքում մեկ լուսանկարում կարելի էր տեսնել նույն երաժշտի միանգամից մի քանի շարժում: Օռլանդոն արտաքին լույսի փոխարեն ջութակներին ամրացրել է մշտապես միացված LED-լույսեր:













































