Tuesday, 30 06 2026
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»

Ես որոշելու եմ՝ ՀՀԿ-ն պադերժկա ա անելու. Հրազդանի քաղաքապետը չի կասկածում իր վերընտրվելու հնարավորությանը

2016-ի տարեսկզբին Հրազդան քաղաքում քաղաքապետի ընտրություններ են: Նախատեսվում է, որ այս ընտրությունները նախորդի պես լարված են անցնելու, քանի որ այս անգամ էլ է առաջադրվելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: Նախատեսվում է, որ ընտրապայքարը անցնելու է հենց գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանի և Սասուն Միքայելյանի միջև, և այդ փաստը բնավ չի անհանգստացնում գործող քաղաքապետին, որը անկախ այն փաստից, որ ընտրություններին դեռ ամիսներ կան՝ արդեն նախընտրական ակտիվության նշաններ է ցույց տալիս:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արամ Դանիելյանն ասաց, որ առաջադրման հետ կապված տարակուսանքներ չունի: Ամեն ինչ շատ հստակ է: «Ես նորմալ աշխատում եմ, սիրում եմ իմ աշխատանքը, սիրում եմ իմ կուսակցությունը: Երբ գա ժամանակը, ես կորոշեմ՝ առաջադրվե՞մ, թե՞ ոչ: Ես եմ որոշում՝ առաջադրվե՞մ, թե՞ ոչ»,- ասաց Դանիելյանը:

Մեր դիտարկմանը, թե Հանրապետակա՞նը չի որոշում՝ ինքն առաջադրվի, թե ոչ, քաղաքապետը նկատեց. «Կուսակցությունը ինքը հովանավորում է, ինքը աջակցում է, բայց ես եմ առաջադրվում: Ես առաջադրվում եմ, իսկ կուսակցությունն ինձ պադերժկա է անում, այսպես ասեմ»:

Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի առաջադրմանը, Դանիելյանը նկատեց, որ Հրազդանի ընտրություններին միշտ էլ մրցակցություն եղել է, միշտ էլ առաջադրվողներ, մրցակցողներ եղել են, և արդյունքը ցույց է տվել, թե ինչ է եղել: «Թող առաջադրվի՝ ինձ ինչ: Ինքն առաջադրվելու իրավունք ունի, բայց դա ինձ չի հուզում»,- ասաց գործող քաղաքապետը:

Ինչ վերաբերում է մարզպետի հետ հարաբերություններին և մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե Գուլոյանի նշանակումից հետո նրանց հարաբերությունները լարվել են, քանի որ իրեն է նախապես խոստացվել մարզպետի պաշտոնը, նա ասաց. «Գուլոյանի հետ իմ հարաբերությունները միշտ էլ լավ են եղել և մնալու են լավ, քանի որ ինքն իմ գործընկերն է, մենք միասին քաղաքապետ ենք աշխատել տարբեր քաղաքներում, երկար ճանապարհ ենք անցել և դեռ անցնելու ենք: Նա իմ վաղեմի ընկերն է, ու չի կարող ոչ մի խնդիր լինել»:

Գործող քաղաքապետը համաձայն չէ, որ ինքը իր պաշտոնավարման ընթացքում Հրազդանի համար բան չի արել: «Դրանք սուտ խոսակցություններ են: Կգաք Հրազդան՝ կտեսնեք իմ արածը: Էն մարդը, ով որ չի ուզում տեսնի իմ արածը, չի տեսնում: Մի բան, որ չուզենաս տեսնես, չես էլ տեսնի: Իսկ հրազդանցիք տեսնում են»,- եզրափակեց Դանիելյանը:

Իսկ Սասուն Միքայելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դեռ վաղ է խոսել իր առաջադրման մասին: Ժամանակը կգա՝ կորոշի: «Ես հո անլուրջ մարդ չեմ, որ ընտրություններից կես տարի առաջ հայտարարեմ՝ առաջադրվում եմ, թե չէ: Ժամանակը կգա՝ կորոշեմ»,- ասաց Միքայելյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում