Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ) լրտեսել է Ճապոնիայի կառավարությանն ու ճապոնական այնպիսի ընկերությունների, ինչպիսին Mitsubishi-ն է։ Այդ մասին հայտնել է WikiLeaks պորտալը, որն այսօր հրապարակել է Target Tokyo (թիրախը Տոկիոն է) անվանմամբ ցուցակ։
Ցուցակում թվարկված է ԱԱԳ-ի մինչև 35 թիրախ։ Հաղորդվում է, որ ԱԱԳ-ը Սինձո Աբեի առնվազն առաջին վարչապետության ժամանակ (2006 թվականի սեպտեմբերից մինչև 2007 թվականի սեպտեմբեր) լրտեսել է ճապոնական ընկերություններին, կառավարության անդամներին, նախարարներին ու ավագ խորհրդականներին։





































