Wednesday, 17 06 2026
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին

Լևոնը շարունակում է գերադասել Սերժին. մամուլ

Անկախ նրանից՝ ի՞նչ շարունակություն կստանա «Ժառանգություն» կուսակցության նախագահ, պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն Ազատության հրապարակում, ակնհայտ է, որ գոնե առայժմ դա որոշակի սպասումներ է առաջացրել հասարակության շրջանում, գրում է «168 ժամը»:

Հացադուլը ծայրահեղ քայլն էր, որին դիմել է Րաֆֆի Հովհաննիսյանը, և առաջիկա օրերը, գուցե շաբաթները ցույց կտան դրա ազդեցությունը հանրային-քաղաքական կյանքի վրա: Հացադուլի առաջին իսկ օրերը ցույց են տվել, որ հասարակության, այսպես ասած՝ առողջ հատվածի տասնյակ-հարյուրավոր ներկայացուցիչներ արձագանքել են Րաֆֆի Հովհաննիսյանի այդ քայլին և իրենց զորակցությունն են հայտնել նրան՝ այցելելով Ազատության հրապարակ:

Մեծ հավանականությամբ, քաղաքացիների, քաղաքական, հանրային գործիչների հոսքը դեպի Ազատության հրապարակ շարունակվելու է նաև առաջիկա օրերին: Այսինքն՝ աստիճանաբար գեներացվում է նոր իրավիճակ, որի հետ իշխանությունը հաշվի չնստել ուղղակի չի կարող: Հենց դրա վկայությունն էր նաև նախագահ Սերժ Սարգսյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպելու առաջարկը: Այսինքն՝ իշխանությունը, չնայած խոսնակների՝ իրավիճակի սրված չլինելու մասին հերթապահ հայտարարություններին, այդուհանդերձ, ընդունում է իրադրության լրջությունը: Ընդունում է՝ հասկանալով դրա հնարավոր վտանգները սեփական դիրքերը պահպանելու տեսանկյունից:

Այսօր մի կողմում իշխանությունն է, մյուս կողմում՝ իշխանությանը դեմ հատվածը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա համախոհները, քաղաքական տարբեր ուժերի գործիչներ, հանրային դեմքեր, հազարավոր քաղաքացիներ: Իրավիճակի նրբությունն այն է, որ բոլոր նրանք, ովքեր չեզոքություն են պահպանում, ավելի պարզ ասած՝ ֆիզիկական և քաղաքական ներկայությամբ Ազատության հրապարակում չեն, ակամա գտնվում են իշխանության կողմում: Ու այս ֆոնին, առաջին հերթին, առանձնանում է իրեն դեռևս ընդդիմության առաջնորդ համարող Լևոն Տեր-Պևորոսյանը, ով ուղիղ հինգ տարի առաջ Ազատության հրապարակում էր:

Ընդ որում, բոլոր նրանց, ովքեր այդ օրերին չէին միանում Ազատության հրապարակում ծավալվող շարժմանը, անվանում էր դավաճան, իշխանությանը ծախված, և այլն, և այլն: Նույն Րաֆֆի Հովհաննիսյանն այն ժամանակ Ազատության հրապարակում էր: Թեև Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա թիմակիցները չեն կիրառում այն ագրեսիվ հռետորաբանությունը, որը բնորոշ էր 2008 թվականի շարժմանը, բայց եթե շարժվենք նույն այդ ժամանակաշրջանի տրամաբանությամբ, ստացվում է, որ Տեր-Պետրոսյանն ու նրա համակիրները դավաճաններ են կամ ծախվել են իշխանությանը: Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր (է) եթե ոչ՝ քաղաքական, ապա՝ գոնե քաղաքավարական այց կատարել Ազատության հրապարակ՝ դրանով ցույց տալով ոչ թե իր ստորադասումը Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ հավատարմությունն «ավազակապետության դեմ պայքարին»:

Այս օրերին դիակների թեման ակտուալ է դարձել մեր հանրային-քաղաքական օրակարգում: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը կարող է երդվել որպես նախագահ՝ միայն իր դիակի վրայով: Թե ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, այս պահին դժվար է ասել: Սակայն, անկախ դրանից, ակնհայտ է՝ բոլոր նրանք, ովքեր իրադարձություններին կհետևեն կողքից, կհամալրեն քաղաքական դիակների շարքերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում