Անավարտ է մնացել Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի ալբանական «Կուկեշի»-ի և լեհական «Լեգիա»-ի միջև:
Հանդիպման 51-րդ րոպեին, երբ Լեհաստանի թիմը հաղթում էր 2:1 հաշվով, ալբանացի երկրպագուները տրիբունայից քարով հարվածել են «Լեգիա»-ի կիսապաշտպան Օնդրժեյ Դուդային:
Միջադեպից հետո անկարգություններ են սկսվել: Լեհ երկրպագուները փորձել են ներխուժել խաղադաշտ, սակայն անվտանգության աշխատակիցներին հաջողվել է կանխել բախումը:










































