Direct-press.ru-ի փոխանցմամբ՝ գլխուղեղի վնասումը, որն ուղեկցում է ծերունական տկարամտության ամենատարածված ձևերից մեկի՝ Ալցհեյմերի հիվանդությանը, վարակի արդյունք է։ Նման կասկած են հայտնել ամերիկացի գիտնականները։
Տեխասի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտության ժամանակ լաբորատոր առնետներին ներարկել են Ալցհեյմերի հիվանդությամբ հիվանդների ուղեղի հյուսվածքներ և առողջ հյուսվածքներ։ Արդյունքում պարզվել է, որ այն կենդանիները, որոնք ստացել են առողջ մարդկանց ուղեղի հյուսվածքներ, չեն ունեցել հիվանդության նշաններ՝ ի տարբերություն նրանց, ովքեր ստացել են հիվանդների ուղեղի հյուսվածքներ։
Գիտնականները կարծում են, որ Ալցհեյմերի հիվանդության դեպքերը կարող են լինել վարակիչ պրոցեսների հետևանք։











































