Դերասանուհի Ռիզ Ուիզերսփունը People պարբերականին տված հարցազրույցում խոստովանել է, որ թույլ է տալիս իր 15-ամյա դստերը՝ Ավային, կրել իր իրերից, ինքն էլ երբեմն հագնում է դստեր հագուստները:
«Նա կարող է կրել՝ ինչ իրեն դուր է գալիս: Մենք ուղղակի փոխանակվում ենք հագուստներով: Ավայի մոտ զարգանում է ոճի սեփական զգացումը, և 15 տարեկանում նա հստակ պատկերացում ունի այն մասին, թե ինչպիսի տեսք է ցանկանում ունենալ»,- ասել է Ռիզը:
Դերասանուհին նշել է, որ ինքն ու դուստրը գեղեցկության և նորաձևության շուրջ նմանատիպ հայացքներ ունեն:











































