Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել է, որ ԱՄՆ-ի, Վրաստանի, ինչպես նաև ԵՄ մի շարք երկրների հատուկ ծառայություններ ռուս գործընկերներին օգնել են կանխել ահաբեկիչների հարձակումները Օլիմպիական խաղերի օբյեկտների վրա: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«2014-ի Օլիմպիադայի նախապատրաստության և իրականացման ժամանակ մեզ հաջողվեց ամբողջ աշխարհից մեր գործընկերների հետ` նախևառաջ Գերմանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, ԱՄՆ-ից և Վրաստանից, կանխել օլիմպիական օբյեկտների վրա նախատեսված մի շարք ահաբեկչական հարձակումներ»,- ասել է Բորտնիկովը:







































