«Գահերի խաղի» երկրպագուների համար Ջոն Սնոուի մահը մեծ հարված էր: Մարդիկ նույնիսկ սպառնում էին այլևս չդիտել սերիալը: Բայց շատերը ենթադրում էին, որ սիրելի հերոսը համենայնդեպս չի մահացել: Նույնիսկ Դեյներիս Թարգարիենի դերակատարուհի Էմիլիա Կլարկը ենթադրել է, որ Սնոուն դեռ կենդանի է: Թվում է, թե այժմ մենք էլ հիմքեր ունենք ենթադրելու, որ դա այդպես է: Այս մասին հաղորդում է Spletnik-ը:
Քիթ Հարինգթոնին` նույն Ջոն Սնոուին, վերջերս լուսանկարել են Բելֆաստի բարերից մեկում: Հենց Բելֆաստում էլ այժմ ընթանում են ֆիլմի վեցերորդ շրջանի նկարահանումները: Այն բանը, որ Քիթը որոշել է հանգստանալ հենց այն քաղաքում, որտեղ ընթանում են նկարահանումները, քիչ հավանական է, այնպես որ, Ջոն Սնոուի վերադարձի հույսերը մեծանում են:











































