Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Կարսի նահանգի Սարիղամիշի շրջանում զինված հարձակում են իրականացրել բեռնատար գնացքի վրա։
PKK-ի զինյալները ռմբակոծել են Էրզրումից Կարս գնացող բեռնատարը։ Ընդգծվում է, որ պայթյունի հետևանքով գնացքի վագոնները չեն վնասվել, սակայն վնասվել է երկաթգիծը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվել էր, որ PKK-ի զինյալները Բինգյոլի (Բյուրակն) նահանգում հարձակվել են Անկարայից Թեհրան մեկնող մարդատար գնացքի վրա և վնասել երկաթուղին՝ ականի օգնությամբ պայթեցնելով այն։ Զոհեր չէին գրանցվել։












































