Ըստ ամերիկյան հետազոտողների՝ կանայք մեծ մասամբ ցանկանում են ինքնավստահ տղամարդկանց: Հենց այդպիսի զուգընկերների էլ ընտրում են թույլ սեռի ներկայացուցիչներն իրենց «կեսերի» փնտրտուքների ժամանակ՝ երկարատև հարաբերությունների ու սեռական մտերմության համար։ Հարցումների արդյունքում նման եզրակացության են եկել գիտնականները։
Ըստ հետազոտության արդյունքների՝ կանայք տղամարդու մեջ գնահատում են բարությունը, խելքը, հումորի զգացումը, հավատարմությունը, գեղեցկությունը, նպատակաուղղվածությունը, ինքնուրույնությունը, պատասխանատվությունը, ճշտապահութունը, ապահովվածությունը:








































