Գերմանիայի բնակչուհի Իվոն Հերմանն իր տան այգում կենգուրու է հայտնաբերել, հայտնում է argumenti.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել օրերս Ֆրանկենֆերդե գյուղում:
Կինը շատ է զարմացել՝ կենդանուն տեսնելով իր սիզամարգի վրա, իսկ երբ այդ մասին պատմել է ամուսնուն ու ոստիկաններին, նրանք իրեն չեն հավատացել:
Երբ պարեկային մեքենան ժամանել է իր տան մոտ, կենգուրուն արդեն փախել է հարևանությամբ գտնվող եգիպտացորենի դաշտ: Որոշ ժամանակ անց ամուսինները նորից կենդանուն տեսել են և ոստիկանություն են կանչել անասնաբույժների հետ, որոնք բռնել են կենգուրուին և նրան տարել ֆերմա: Որտեղից է նա հայտնվել այդ տարածքում՝ մինչև հիմա ոչ ոք չգիտի:











































