Ապրիլի սկզբին Մոսկվայում տեղի կունենա վրաց-ռուսական տնտեսական ֆորում: Չորեքշաբթի օրը Վրաց-ռուսական տնտեսական համագործակցության կենտրոնում հայտնել են, որ դա կլինի առաջին երկկողմ տնտեսական ֆորումը 2006-ից հետո։ Այս մասին հայտնում է Trend-ը:
Ըստ հաղորդագրության՝ ռուսական կողմի հետ հանդիպումներին կմասնակցեն հասարակական և մասնավոր կառույցների ներկայացուցիչներ: Վրացական կողմից հանդիպումներին կմասնակցեն Վրաստանի Բանկերի ասոցիացիայի, «Աիրզենա» ավիաընկերության, զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ:
Ֆորումի շրջանակներում կքննարկվեն «Վրաստանը՝ տարածաշրջանի ցամաքային, ծովային և օդային տրանսպորտային առաջատար հանգույց», «Ռուսաստանը՝ որպես գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ռազմավարական շուկա» թեմաները, ինչպես նաև Վրաստանում էներգետիկայի, էներգոռեսուրսների, ներկրում-արտահանման, տրանզիտային նախագծերի, էլեկտրաէներգիայի և քիմիական արդյունաբերության տարրերի զարգացման, Վրաստանի բանկային ոլորտի և համատեղ ներդրումային ծրագրերի ֆինանսավորման նպատակով խոշորագույն ֆինանսական ինստիտուտների հետ դրա համագործակցության, զբոսաշրջության, ենթակառուցվածքային և ժամանցային նախագծերի թեմաները, ինչպես նաև՝ ռուսական զբոսաշրջային հոսքերին փուլ առ փուլ տիրապետումը, գյուղատնտեսական ներդրումային նախագծերը, վերամշակող արդյունաբերության զարգացման հարցերը:
Ֆորումի արդյունքներով կծրագրվի հանդիպում Թբիլիսիում, որը հավանաբար տեղի կունենա ընթացիկ տարվա մայիսի վերջին:











































