Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ թենիսի մեծ երկրպագու է: Նա նշել է, որ հիացած է առաջատար թենիսիստների ունակություններով, ովքեր կարողանում են մեծ ճնշում հաղթահարել խաղերի ժամանակ:
«Պաշտում եմ թենիսը: Խորին հարգանքով եմ վերաբերում թենիսիստներին, քանի որ այդ մարզաձևում հաջողության հասնելու համար բացի ամենը նաև կամք է հարկավոր:
Անհատական մարզաձևերում ավելի դժվար է պայքարել, քան թիմային: Կորտ դուրս եկող թենիսիստն ինքն է պատասխանատու իր հաջողության կամ պարտության համար: Փորձում եմ նրանցից սովորել դիմակայել մեծ ճնշումներին»,- Goal-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:








































