Apple-ի հաջորդ սերնդի սմարթֆոններն, ամենայն հավանականությամբ, NFC օգտագործելու և մատնահետքերը սքան անելու հնարավորություն կունենան։
Նման եզրակացությունների լրատվամիջոցները եկել են այն բանի հիման վրա, որ Apple-ը սկսել է համագործակցել թայվանական Chipbond-ի հետ: Կուպերտինոյից ընկերությունը iPhone 5S-ի համար պատվիրել է մի շարք տարրեր, այդ թվում՝ թաչսքրինի համար դրայվերներ, որոնք մատնահետքերը սքանավորելու և տվյալները NFC-ի միջոցով փոխանցելու հնարավորություն են տալիս:
Փորձագետները համոզված են, որ համակարգը նախատեսված է բջջային վճարումների համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Google-ը մտադիր է Apple սմարթֆոններում ներդնել սեփական ձայնային օգնականը:









































