Windows 10 օպերացիոն համակարգի թողարկումից հետո Microsoft կորպորացիան թողարկել է վաղուց մշակվող գրասենյակային հավելվածների փաթեթի պլանշետային տարբերակը։ Այս մասին հայտնում է Vesti-ն՝ հղում անելով ընկերության հաղորդագրությանը։
Office Mobile փաթեթում ներառված է 4 հավելված՝ Word, Excel, PowerPoint և OneNote։ Դրանք բոլորը հարմարեցված են սենսորային էկրաններով սարքերով օգտագործման համար, գլխավորապես՝ պլանշետների։
Word-ում հասանելի են տեքստի ֆորմատավորման բոլոր սովորական գործիքները։









































