Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն Մադրիդի «Ռեալ»-ի նախկին և ներկայիս գլխավոր մարզիչներ Ժոզե Մոուրինյոյին և Ռաֆայել Բենիտեսին կոչ է արել գիտակցաբար մոտենալ բոլոր հարցերին:
«Տրամաբանական կլինի, եթե Մոուրինյոն և Բենիտեսը կենտրոնանան իրենց աշխատանքի վրա: Նրանք պետք է գիտակցաբար մոտենան բոլոր հարցերին»,- Marca-ն մեջբերում է Դել Բոսկեի խոսքերը:
Հիշեցնենք՝ Բենիտեսի կինը հայտարարել էր, թե իր ամուսինը ստիպված է բոլոր ակումբներում ուղղել Մոուրինյոյի սխալները, իսկ պորտուգալացի մասանգետը Սեարային խորհուրդ էր տվել զբաղվել ամուսնու սննդակարգով:








































