Կնեսետը օրենք է ընդունել հացադուլ հայտարարած բանատարկյալներին հարկադրաբար կերակրելու մասին այն դեպքում, եթե դա սպառնում է նրանց կյանքին։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ 120 պատգամավորից այս որոշման օգտին է քվեարկել 46-ը, դեմ է արտահայտվել 40-ը։
Նման միջոցառումներին բացասաբար է վերաբերվում նաև Իսրայելի բժշկական ասոցիացիան, որի ներկայացուցիչների խոսքով՝ օրենքն ընդունվել է քաղաքական նպատակներով, այլ ոչ թե բանտարկյալների առողջության պահպանման։
Երկար ժամանակ Իսրայելն անհանգստացած էր, որ պաղեստինցի բանտարկայլները պարբերաբար հացադուլներ են անում, որոնք կարող էին հանգեցնել նրանց մահվան։ Դա Արևելյան Երուսաղեմում և Հորդանան գետի Արևմտյան ափին Իսրայելի կողմից օկուպացված տարածքներում պաղեստինցիների բողոքի ցույցերի հնարավոր պատճառ էր։











































