Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները պայթեցրել են «Անկարա-Թեհրան» երկաթուղագիծը։ Միջադեպը գրանցվել է Բինգյոլի (Բյուրակն) նահանգում։ PKK-ականները ական են դրել երկաթգծի տակ և պայթեցրել այն։
Պայթյունի հետևանքով զոհեր չեն գրանցվել, սակայն վնասվել են գնացքի վագոններն ու ռելսերը։ Պայթյունն իրականացվել է հեռակառավարմամբ։ Բինգյոլի նահանգապետ Սելիմ Քոշգերը հայտարարել է, որ պայթյունն իրականացրել են PKK-ի զինյալները։ Միջադեպից հետո դեպքի վայրում հավաքվել են անվտանգության ուժերի մեծաթիվ ներկայացուցիչներ։








































