Google Maps ծառայությունը հաստատությունների քարտեզում հավելել է տեղեկություն օրվա ընթացքում աշխատանքային ամենալարված ժամերի մասին։ Այս մասին հայտնում է Ferra.ru-ն։
Մշակողները հայտնում են, որ տեղեկատվությունը այն ժամերի մասին, երբ չարժե այցելել այս կամ այն վայր, կավելացվի ողջ աշխարհում միլիոնավոր հաստատությունների համար։











































