Հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Կրուզը հայտնել է «Առաքելությունն անիրագործելի է» մարտաֆիլմի 6-րդ մասի աշխատանքների մեկնարկի մասին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Հիմա մենք սկսում ենք աշխատել դրա վրա: Ֆիլմի նկարահանումները, հնարավոր է, սկսվեն հաջորդ ամառ»,- ասել է դերասանը The Daily Show ծրագրի հաղորդավար Ջոն Ստյուրատին տված հարցազրույցում:
Ֆիլմի մասին այլ մանրամասներ դերասանը չի հայտնել:
Ռեժիսոր Բրայան Դե Պալմայի առաջին «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմն էկրան է բարձրացել 1996թ.: 2015թ. հուլիսի 30-ին սպասվում է մարտաֆիլմի հինգերորդ մասի՝ «Առաքելությունն անիրագործելի է. վտարվածների ցեղ»-ի համաշխարհային պրեմիերան:









































