Հունաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայությունն անցկացնում է հարկային օրենսդրության պահպանման ստուգում։ Հարկերի վճարումից խուսափելու և կոռուպցիայի դեմ պայքարը կիրականացվի ողջ երկրով մեկ՝ հայտարարել է երկրի ֆինանսների փոխնախարար Տրիֆոն Ալեքսիադիսը մամլո ասուլիսի ժամանակ։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Հունաստանում մի շարք ապրանքների ու ծառայությունների ԱԱՀ-ն հուլիսի 20-ից 13 տոկոսից բարձրացվել է 23 տոկոսի։
Զբոսաշրջային շրջաններում ստուգումները սկսվել են։ «Մենք ոչ մեկին վերահսկողությունից դուրս չենք թողնի»,- ասել է նա։
Նշվում է, որ ուրբաթ օրվանից մինչև կիրակի ստուգումներ են անցկացվել 1600 ձեռնարկություններում, խախտումներ են հայտնաբերվել 372-ում։












































