Բեն Աֆլեկի պաշտոնական ներկայացուցիչները հերքում են լուրերը՝ դերասանի երեխաների 28-ամյա դայակ Քրիսթին Օզունյանի հետ նրա սիրավեպի մասին։ Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
«Դա սուտ է և հիմարություն, ամբողջովին հորինված պատմություն՝ կոչված վատացնելու Բենի և Ջենիֆերի հարաբերությունները»,- ասել են նրանք:
Աֆլեկի գործակալները հավելել են, որ նա ծրագրում է դատի տալ նման բամբասանքները հրապարակող պարբերականներին:
«Բենը դիտարկում է խնդրի լուծման իրավական տարբերակները»,- ընդգծել են նրանք:














































