Նախորդ տարի Samsung ընկերությունը, ըստ Kantar Media-ի հաշվարկների, ԱՄՆ-ում գովազդի համար ծախսել է 401 մլն դոլար՝ ի տարբերություն Apple-ի, որը ծախսել է 333 մլն դոլար:
Զանգվածային գովազդային քարոզարշավը կորեական ապրանքանիշին օգնել է վաճառքի մակարդակում գերազանցել ամերիկյանին:
Նախորդ տարի, ըստ IDC-ի գնահատականների, սմարթֆոնների վաճառքից Samsung-ը 30 տոկոս եկամուտ է ստացել, իսկ Apple-ը՝ 19:
4-րդ եռամսյակում Samsung Electronics-ի մաքուր եկամուտը կազմել է 7.04 տրիլիոն վոն (6.6 մլրդ դոլար), նախորդ տարվա համեմատ աճելով 76 տոկոսով: Շահույթն ավելացել է 18.5 տոկոսով և կազմել 56.06 վոն (52.4 մլրդ դոլար):
Գործունեության շահույթը եռամսյակի ընթացքում աճել է 10 տոկոսով՝ 8.84 տրլն վոն (8.3 մլրդ) դոլար: Տարեկան գործառնական եկամուտը կազմել է 29.05 տրլն վոն (27.2 մլրդ դոլար), հաղորդում է Vestifinance-ը:









































