Facebook ընկերությունը երկրորդ եռամսյակի արդյունքներով գրանցել է եկամտի 39 տոկոս աճ։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ընկերության հաշվետվությանը։ Հաղորդվում է, որ ընկերության եկամուտը երեք ամսում կազմել է 4.04 մլրդ դոլար։
Մաքուր շահույթը, սակայն, կազմել է 719 մլն դոլար, ինչը 9.1 տոկոսով քիչ է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Շահույթի նվազման պատճառը բջջային հավելվածների և նոր արտադրանքների մշակման վրա արված ծախսերն են, ինչպիսիք են, օրինակ, WhatsApp-ը, Instagram-ը և վիրտուալ իրականության Oculus Rift սաղավարտը։
Ընկերությունը հայտարարել է, որ 2015 թվականը լինելու է լուրջ ներդրումների տարի։











































