Ջեյք Ջիլենհոլը դիտարկում է առաջարկը՝ խաղալ Բոստոնի մարաթոնի ահաբեկչությանը նվիրված ֆիլմում։ Այս մասին հաղորդում է Variety-ն:
Աղբյուրների խոսքով՝ Ջիլենհոլը Lionsgate ստուդիայի Stronger նախագծի վերաբերյալ բանակցությունների վաղ փուլում է։ Նախագիծը նվիրված է ահաբեկչությունից հետո ողջ մնացած, սակայն երկու ոտքերը կորցրած Ջեֆ Բաումանին:
Նշվում է, որ ֆիլմի պրոդյուսերները հանդիպել են մի քանի առաջնակարգ աստղերի հետ, սակայն Ջիլենհոլը համարվում է դերակատարման ամենահավանական թեկնածուն:











































