Մոնտանայի բնակիչը կապել է իր, ինչպես նաև հարևանների երեխաներին և սկսել է խեղդել՝ մինչև նրանք խուճապի մատնվեն:
Հայտնի է, որ նման տանջանքների ականատեսն է եղել 42-ամյա ամերիկացու նախկին ընկերուհին: Հենց նա էլ դիմել է ոստիկանություն: Գործի մասնակիցների՝ ինչպես տղամարդու, այնպես էլ երեխաների անունները չեն հրապարակվում:
The Associated Press-ի տեղեկություններով` տղամարդու զոհ են դարձել նրա սեփական որդիները` 9 և 12 տարեկան, ինչպես նաև հարևան երկու դեռահասները` 13 և 15 տարեկան:
Ամերիկացին անցած շաբաթ կանգնել է դատարանի առաջ: Նա ամբողջությամբ ընդունել է իր մեղքը՝ դատավճռի մեղմացման դիմաց: Արդյունքում սադիստը չի գնա բանտ. նա 2-ամյա պայմանական կալանքի է դատապարտվել։









































