Sunday, 14 06 2026
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը

«Հարսնաքար»-ի գործով ավարտվել է գրավոր նյութերի հետազոտումը

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում անցյալ տարվա հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա դատական նիստում հետազոտվել է իրեղեն ապացույց ճանաչված «մայկան» կամ «վերնաշապիկը»:

Տուժող, ռազմական բժիշկ Արտակ Բայադյանի հագուստը երկու վերոհիշյալ անվանումներով է հիշատակվում գործում, ինչը դատավարության մասնակիցների մոտ որոշակի կասկածների տեղիք էր տվել: Արտակ Բայադյանը, սակայն, հաստատել է, որ կարմիր զոլերով սպիտակ «մայկան» իրենն է և որ այն իր հագին է եղել դեպքի օրը:

Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նկատեց, որ իր պաշտպանյալը ինքնակամ է ներկայացել ոստիկանություն և այդ պահի դրությամբ գործում նրա վերաբերյալ որևէ տվյալ չի եղել: Սակայն այդքանով հանդերձ՝ ըստ նրա, նույն օրը Ն.Հայրապետյանը ձերբակալվել է Վահե Ավետյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով՝ առանց որևէ ապացույցի: Մեղադրող Արթուր Դավթյանն առարկել է պաշտպանի դիտարկման դեմ՝ հայտարարելով, եթե տեղեկություններ չկային «ինչու էին ոստիկանները մի քանի օր գնում Ն.Հայրապետյանի տուն», ինչին պաշտպանը նորից առարկեց՝ «եթե անգամ օպերատիվ տեղեկատվություն կա, ապա այն պետք է առկա լինի գործում»:

Պաշտպանը հայտարարել է նաև, որ նախաքննական մարմնի կողմից կայացված որոշմամբ հաստատված է համարվել, որ վիճաբանությանը մասնակցել են նաև «այլ անհայտ անձինք», ուստի պարզ չէ, թե 6 ամբաստանյալնե՞րն են տուժողներին հասցրել տարբեր աստիճանի վնասվածքները, թե «ինքնությունը չպարզված այլ անձինք»:

Ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը նկատել է, որ թեև իր պաշտպանյալն ինքնակամ է ներկայացել ոստիկանություն, սակայն որպես ձերբակալության նպատակ նշվում է «փախուստը կանխելը»:

Ըստ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանի, գործի նյութերում չի երևում իր պաշտպանյալի «անցումը» վկայից կասկածյալի: Ըստ պաշտպանի, իր պաշտպանյալը որպես վկա հարցաքննվելուց հետո մինչև ձերբակալվելը պահվել է ոստիկանությունում: Իսկ Մ.Պողոսյանն իր հերթին դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հունիսի 19-ով թվագրված մի գրությամբ նշվում է, որ հունիսի 20-ին ձերբակալվել է ամբաստանյալ Արթուր Բաբլոյանը, ինչն, ըստ պաշտպանի, վկայում է նախաքննության մարմնի կողմից սույն գործով մեղադրյալների նկատմամբ ունեցած կանխակալ վերաբերմունքի մասին:

Ըստ նրա, դեպքի վայրի զննության արձանագրությունը կազմվել է օրենքի խախտմամբ՝ ընթերականերից մեկի 18 տարին լրացած չի եղել, ուստի արձանագրությունը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում:

Գործի գրավոր նյութերի հետազոտումը ավարտվեց, մարտի 15-ի դատական նիստում դատարանը կանցնի ամբաստանյալների հարցաքննությանը կամ քննության կառնի լրացուցիչ վկաներ հրավիրելու պաշտպանական կողմի միջնորդությունը:

‹‹Փաստինֆո»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում