Աֆղանստանի իշխանությունները հաստատել են այն հաղորդագրությունը, որ «Թալիբան» շարժման առաջնորդ Մոհամեդ Օմարը մահացել է, հայտնում է BBC-ն: Ըստ տվյալների՝ նա մահացել է 2013 թվականի ապրիլին Պակիստանում:
Երկրի անվտանգության ծառայության ներկայացուցիչները նույնպես հաստատել են այդ տեղեկատվությունը: Օմարը թալիբներին առաջնորդել էր հաղթանակի աֆղանական զինված խմբավորումների միջև երկպառակտչական պատերազմում, որը բռնկվել էր երկրից խորհրդային զորքերից դուրս բերումից հետո:




































