Գիտնականները կարողացել են ապացուցել մոտ 600 տարի առաջ Հարավային Աֆրիկայի շրջանում Երկրի մագնիսական դաշտի կտրուկ թուլացումը՝ ուսումնասիրելով ծիսական նպատակներով այրված խրճիթների կավե հատակների մնացորդային մագնիսացումը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում:
Գիտնականները հիմնվել են աֆրիկյան ցեղերի հին ծեսերի իմացության, մասնավորապես՝ խրճիթների և հատիկավորների արկղերի այրման միջոցով գյուղերի ծիսական մաքրման վրա: Միաժամանակ, շինությունների կավե հատակները տաքացել են մինչև ավելի քան 1000 աստիճան Ցելսիուս, ինչը բավարար է, որ կավում պարունակվող ֆեռոմագնիսական ապարների ավազները ձեռք բերեին մնացորդային մագնիսացում՝ մեծությամբ և ուղղությամբ համապատասխանող Երկրի այդ ժամանակվա մագնիսական դաշտին:
Գիտնականները տվյալներ են հավաքել Հարավային Աֆրիկայում, Հարավային Ատլանտյան անոմալիայի 5 հին բնակավայրերի տեղում: Նրանք հայտնաբերել են 1225-1550 թթ. մագնիսական դաշտի կտրուկ թուլացում 30%-ով: Հաշվի առնելով, որ այդ շրջանում մագնիսական դաշտը հիմա էլ թույլ է՝ գիտնականները ենթադրում են, որ մագնիսական դաշտի ուժի տատանումները բնորոշ են այդ շրջանին:









































