Thursday, 06 06 2024
Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
Միջազգային գործընկերների աջակցության կարիք ունենք՝ վերականգնման և վնասի փոխհատուցման առումով
ԱՕԿՍ-ի շենքը 10 տարով տրվում է վարձակալության՝ ամսական 15 մլն 450 հազար դրամով
Մ6 և Մ4 ճանապարհներն արդեն բաց են. Գնել Սանոսյանը՝ աղետի հետևանքների վերացման մասին
Մինչև 2029-ը կառուցելու ենք ֆուտբոլի 3 մարզադաշտ. վարչապետը՝ Հայաստան-Վրաստան համատեղ հայտի մասին
13:00
ԵՄ-ում մեկնարկում են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները
12:45
Լիզինգ` առանց տոկոսադրույքի
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 90 վիրավոր
ՀՀ արդարադատության նախարարը ցմահ դատապարտյալների հետ քննարկվել է պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր
Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնի
2018-ին կապանցիներին ես խոստացել եմ՝ ֆուտբոլը վերադառնալու է այնտեղ, խնդիր կար՝ կլուծենք
Միայն 2024 թվականին բյուջեից արդեն 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին՝ սուբվենցիոն ծրագրերի համար
Լուրերի օրվա թողարկում 12։00
Արմեն Ղազարյանն ընդունել է FRONTEX-ի պատվիրակությանը
Վլադիմիր Պուտինը կպայմանավորվի միայն Միացյալ Նահանգների հետ. ուկրաիանական «մսաղացը» կտեւի առնվազն եւս մեկ տարի
«Մենք անկեղծորեն գնահատում ենք Լիտվայի համերաշխությունը». Նիկոլ Փաշինյան
Վարչապետը թվարկեց, թե ինչ նախագծեր են իրականացվելու մարզերում սուբվենցիոն ծրագրերով
Կառավարությունը 2 մլրդ 426 մլն դրամ կհատկացնի19 համայնքի 22 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար
11:45
Guru քարտերը իջեցված սակագներով. նոր ակցիա Հայէկոնոմբանկից
11:30
Չեխիայում գնացքների բախման հետևանքով կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է հեղինակավոր մրցույթներում հաղթած բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանին
Սև ծովից ցիկլոն է ներթափանցել. սպասվում են անձրևներ
11:05
Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Ուղիղ. Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն. միջազգային գիտաժողով
10:45
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Ադրբեջանի քաղհասարակության անդամների շարունակական ձերբակալություններով․ Մեթյու Միլլեր
Մայրաքաղաքի առանձին հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների գործունեությունը
ԵԽ զեկույցի համաձայն՝ Թուրքիան ազատազրկման ամենաբարձր մակարդակն ունի, Հարավային Կովկասում Հայաստանի ցուցանիշն ամենացածրն է

Ծառուկյանին պատկանող ընկերությունը չի կատարում դատարանի վճիռը և չի վերացնում շինարարական խախտումը

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» ընկերությունը, այնուամենայնիվ, Աբովյան փողոցում գտնվող մի սեփականատիրոջ հետ խնդիրներ ունի: Խոսքը վերաբերում է Աբովյան 5/5 շենքին, որի կառուցապատումը սկսվել է դեռևս ութ տարի առաջ, կառուցվել է ընդամենը մեկ-երկու հարկ ու այդպես էլ անավարտ թողնվել՝ աղճատելով շրջակա միջավայրի տեսքը:

Նշենք, որ այդ հասցեում Գ. Ծառուկյանը «Կեմպինսկի» հայտնի բրենդի հետ միասին ցանկացել է մեծ հյուրանոց կառուցել: Այդ կիսակառույցը գտնվում է Աբովյան փողոցի՝ «Մոսկվա» կինոթատրոնին և Շառլ Ազնավուրի անվան հրապարակին անմիջապես հարող հատվածում: Այն փողոցից այժմ առանձնացված է կիսակառույցը ծածկող պաստառներով:

Հուլիսի 27-ին Նոր Հաճընում Գ. Ծառուկյանի կառուցած Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման ժամանակ «Մուլտի գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ հասցեում կառուցապատման աշխատանքները հետաձգվում են «Կեմպինսկու» պատճառով, քանի որ վերջինիս ցանկությամբ նախագծային աշխատանքներում պարբերաբար փոփոխություններ են կատարվում: Ս. Առուստամյանը հերքեց այն տեղեկությունները, որ իրենք այդ կառույցի պատճառով խնդիրներ ունեն հարակից տարածքի այլ սեփականատերերի հետ: Բայց մենք հանդիպեցինք Աբովյան 3 հասցեի սեփականատեր Վոլոդյա Բեջանյանի հետ, ով հաստատեց, որ իսկապես Աբովյան 5/5 կիսակառույցի պատճառով խնդիրներ ունեն «Մուլտի գրուպ» ընկերության հետ: Ավելին՝ հենց այդ խնդիրների պատճառով է, որ այդ կառույցը ավարտին չի հասցվում:

Բանն այն է, որ Գ. Ծառուկյանի կառույցն անթույլատրելի չափով մոտ է կառուցվել Աբովյան 3/3 հասցեում գտնվող շենքին: Չի պահպանվել սեյսմիկ կար կոչվող նորմը: Այնպես են շինարարությունն իրականացրել, որ այն միաձուլվել է Վ. Բեջանյանին, ավելի շուտ նրա տիկնոջը՝ Աննա Մարտիրոսյանին պատկանող շինությանը: Եվ սեփականատերը տեսնելով, որ Գ. Ծառուկյանը չի ցանկանում վերացնել այդ խախտումը՝ դիմել է դատարան: Մեր խնդրանքով Վ. Բեջանյանը մեզ տրամադրեց Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. փետրվարի 18-ին կայացրած վճիռը: «Պարտավորեցնել պատասխանող «Մուլտի գրուպ» ՍՊ ընկերությանը՝ վերացնել հայցվոր Աննա Մարտիրոսյանի՝ որպես սեփականատիրոջ իրավունքների խախտումը, այն է՝ վերականգնել մինչև շինարարական աշխատանքների եղած դրությունը, շինարարությունն իրականացնել շինարարական նորմերին և կանոններին (ChuП-ի) ու քաղաքաշինական նորմերի պահանջներին համապատասխան՝ ապահովելով սեյսմիկ կարը»,- նշված է դատարանի վճռի մեջ:

«Մուլտի գրուպ» ընկերությանը պարտադրվել է մինչև 2009թ. սեպտեմբերի 9-ը կատարել այդ վճիռը: Ընկերությունը, սակայն, չի կատարել դատարանի վճիռը: Այնուհետև նույն Սեդրակ Առուստամյանին առաջարկվել է մինչև 2009թ. հոկտեմբերի 8-ը ներկայանալ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն այդ գործը քննելու համար, սակայն վերջինս չի ներկայացել: Այնուհետև Ս. Առուստամյանի նկատմամբ կիրառվել է 400.000 դրամի չափով վարչական տույժ, ինչը սահմանված ժամկետում չի վճարվել: Եվ այդ պատճառով հայցադիմում է ուղարկվել ՀՀ վարչական դատարան՝ գումարը բռնագանձելու նպատակով: ԴԱՀԿ-ն էլ չի կատարել դատարանի վճիռը՝ չի քանդել Գ. Ծառուկյանի այդ կիսակառույցը՝ պատճառաբանությամբ, թե չունի համապատասխան տեխնիկա: Արդյոք ԴԱՀԿ-ն ի վերջո կկատարի՞ իր պարտականությունը կամ ե՞րբ կկատարի մեր հարցին՝ ծառայությունից փոխանցեցին, թե գրավոր հարցման դեպքում կպատասխանեն:

Իսկ այս տարի փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե պատկան մարմինները պետք է ստուգումներ սկսեն Գ. Ծառուկյանին պատկանող ընկերություններում և պարզեն, թե արդյոք ճի՞շտ են այն խոսակցությունները, որ այնտեղ խախտումներ ու չարաշահումներ կան: Այս հայտարարությունից հետո ԴԱՀԿ-ը կրկին այցելել է Աբովյան փողոցի այս կիսակառույցը, և սեփականատերերի մոտ հույս է արթնացել, թե այս անգամ վերջապես կվերականգնվեն իրենց իրավունքները: Բայց, ինչպես հայտնի է, Գ. Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին, հրաժարվեց իր հիմնադրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Իսկ իշխանությունները դադարեցրին նրան ու նրան պատկանող ընկերություններին օրինական դաշտ բերելու գործընթացը: ԴԱՀԿ-ն էլ կրկին դադարեց այդ կիսակառույցի նկատմամբ կատարել իր պարտականությունները:

Վ. Բեջանյանը մեզ հետ զրույցում նաև ասաց, թե ինքը նախկինում պարբերաբար հանդիպել է Ս. Առուստամյանի հետ, ով միշտ խոստացել է, որ այդ խախտումը կվերացվի, բայց չի կատարել խոստումը: Սեփականատերը նաև վստահություն հայտնեց, որ կիսակառույցի շինարարությունը չի վերսկսվի: Նրա խոսքերով՝ ո՛չ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ո՛չ էլ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը չեն հաստատի այն նախագիծը, որը «Մուլտի գրուպը», Ս. Առուստամյանի խոսքերով, այսօր մշակում է «Կեմպինսկիի» հետ: Չէ՞ որ նախապես թույլ է տրվել կոպիտ սխալ: Դրանից բացի՝ այդ խախտումը վերականգնելու մասին կա դատարանի վճիռ: Ու մինչ այդ վճիռը չկատարվի՝ թույլ տված խախտումը չվերացվի, շինարարական աշխատանքները չեն վերսկսվի: Իսկ այդ կիսակառույցը առայժմ շարունակում է աղճատել Երևանի տուրիստական կենտրոնի տեսքը:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում