Այս պահին Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մամլո ասուլիսն է:
Առաջարկում ենք ասուլիսին հետևել հենց Ազատության հրապարակից:
Նշենք, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում շարունակում է մարտի 10-ից հայտարարած հացադուլը, վախադուլն ու կեղծիքադուլը:
Նշենք, որ այսօր առավոտյան Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ինչպես նաև նրա թիմակիցները, հարազատներն ու քաղաքական գործիչները:









































