Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Թունջելի (Դերսիմ) նահանգում հրկիզել են 3 ավտոմեքենա։ Դրանցից մեկը եղել է մարդատար, մյուսը՝ պիկապ։ Եվս մեկը եղել է փողոցները լվանալու համար նախատեսված մեքենա։
Զինված PKK-ականները փակել են Թունջելի-Հոզատ ավտոճանապարհը, կանգնեցրել նրանցով անցնող մեքենաները, իջեցրել են նրանց վարորդներին և բենզին լցնելով մեքենաների վրա՝ վառել դրանք։ Այնուհետև նրանք հեռացել են դեպքի վայրից, ուր ավելի ուշ ժամանել են հրշեջներն ու անվտանգության ծառայության աշխատակիցները։
Բացի այդ, PKK-ականները փակել են Դիարբեքիրի Լիջե շրջանում մի ավտոճանապարհ և առևանգել Էրզրումից Շանլըուրֆա ուղևորվող ոստիկանի։ Սիրիային սահմանակից Քիլիս նահանգի ղեկավարությունն իր հերթին նահանգի 4 շրջանում 7 օրով սահմանել է անվտանգության հատուկ ռեժիմ։









































