Հիմնական ձայնագրող լեյբլների աղբյուրները հայտնում են, որ Apple Music երաժշտական ծառայությունը գործունեության առաջին 4 շաբաթներին հասցրել է գրավել ավելի քան 10 մլն բաժանորդի։ Այս մասին հայտնում է Hits Daly Double-ը։
Նշվում է, որ նույնիսկ ղեկավարությունն է զարմացած բաժանորդների թվից՝ ծառայության անվճար թեստային շրջանի ընթացքում։
Apple-ը ծառայության վիճակագրություն չի հրապարակում, սակայն իրավունքների տերերի որոշ տվյալներ է ներկայացնում՝ ցույց տալու համար Spotify-ի հետ համագործակցող որոշ հանրահայտ հիփ-հոփ լեյբլների ազդեցությունը։








































