Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը մոտ 2000 ներգաղթյալներ փորձել են ֆրանսիական Կալե նավահանգստի կողմից Լա Մանշի թունելով ապօրինի հայտնվել Մեծ Բրիտանիայում: Այս մասին գրում է BBC-ն:
Թունելի օպերատոր Eurotunnel ընկերության ներկայացուցչի խոսքով՝ նման բան տեղի է ունենում գրեթե յուրաքանչյուր գիշեր, սակայն վերջին դեպքը ներգաղթյալների՝ Բրիտանիա ներթափանցելու փորձերից ամենախոշորն է վերջին մեկուկես ամսվա ընթացքում:
«Մենք ստիպված եղանք ներգրավել մեր ամբողջ անվտանգությանը՝ մոտ 200 մարդ, և ոստիկանությանը»,- ասել է ընկերության ներկայացուցիչը:
Արդյունքում մի քանի մարդ է վիրավորվել՝ հավելել է նա: