Զառա Ֆիլիպսին և նրա ամուսնուն անվտանգության աշխատակիցը թույլ չի տվել մտնել ձիամրցավազքի հրապարակ: Բրիտանիայի թագուհու թոռնուհին փորձել է ապացուցել, որ իրեն սպասում են փառատոնին, սակայն անվտանգության աշխատակիցը օգնության է կանչել իր գործընկերներին:
Արդյունքում Զառա Ֆիլիպսը կարողացել է բացատրել անվտանգությանը, որ ինքը Էլիզաբեթ II-ի ազգականուհին է, և զույգերին ներս են թողել: Բրիտանական ԶԼՄ-ների տվյալների համաձայն, Ֆիլիպսը և Թենդլին հումորով են վերաբերվել այս դեպքին և ուրախ քննարկել են այն փառատոնի այն բարձրաստիճան հյուրերի հետ:
Արարողության կազմակերպիչները աջակցել են պահակին, որն «իր աշխատանքն է կատարել» և հոգ է տարել կարևոր անձանց անվտանգության մասին:








































