Thursday, 02 07 2026
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր

«Սաղիդ կվերացնեմ». Մայրը սպառնացել էր որդու կողմից դանակահարված տուժողին

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Մովսեսյանի նախագահությամբ ավարտվել է Նարինե Մխիթարյանի գործի դատավարությունը:

Դատարանը 47-ամյա Նարինե Մխիթարյանին մեղավոր է ճանաչել տուժող Ա. Ս.-ին սուտ ցուցմունք տալուն հարկադրելու համար:

Ըստ դատավճռի՝ Ա. Ս.-ն տուժել էր Նարինե Մխիթարյանի 17-ամյա որդու դանակի հարվածից: Նա կյանքի համար վտանգավոր ծանր վնասվածք էր ստացել, պառկած էր Գյումրիի Գյուլբենկյանի անվան թիվ 1 վիրաբուժական հիվանդանոցի 36 հիվանդասենյակում:

2012 թվականի հուլիսի 5-ին ընդհանուր իրավասության դատարանը Նարինեի որդու խափանման միջոցը կալանքն է ընտրել:

Կատարվածից վրդովված՝ Նարինեն ժամը 13-ն անց 30-ի սահմաններում, ըստ դատավճռի, ներխուժել է վերը հիշատակված հիվանդասենյակը, մահճակալին պառկած տուժողին սպառնացել, վիրավորել ու հարկադրել, որ սուտ ցուցմունք տա, իբր՝ դանակահարողը այլ մարդ է եղել, անծանոթ մեկը:

Նույն հիվանդասենյակում ստացիոնար բուժման մեջ գտնվող երկրորդ հիվանդը միջամտել է, Նարինեին դուրս բերել սենյակից:

Առաջադրված մեղադրանքում Նարինե Մխիթարյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ներկայացրել է, որ հուլիսի 5-ին որդուն դատարանի դահլիճում արգելանքի տակ են առել: Ինքն անչափ հուզվել, ուշագնաց է եղել:

Իրեն ուշքի են բերել, ինքը գնացել է հիվանդանոց՝ տուժողի մոտ:

Հիվանդասենյակում կանգնել է տուժողի ոտքերի մոտ և բարձր տոնով ասել. «Քո արածը քո դուրը եկա՞վ, 17 տարեկան երեխայիս հինգ տարվա ազատազրկում կնշանակեն»:

Տուժողը իրեն չի նայել, երեսը թեքել է պատի կողմը ու չի խոսել:

Հիվանդասենյակի մյուս հիվանդը մտել է սենյակ, իր թևից բռնել ու դուրս է հանել՝ ասելով. «Գնացեք ձեր հարցերը դրսում լուծեք»:

Այդ ամենը վայրկյաններ է տևել, իր ձեռքին պայուսակ չի եղել, որ հարվածեր տուժողին, մի փոքրիկ դրամապանակ էր, որով ինքը ոչ մեկին էլ չի հարվածել:

Հիվանդանոցից դուրս գալով՝ զանգահարել է տուժողի կնոջը, հուզված վիճակում բարձրաձայն ասել. «Չամաչեցիք, որդուս գցեցիք բանտերը, հինգ տարի կնստեցնեն»:
Ինքը ոչ մեկին չի ահաբեկել, սպանելու սպառնալիք չի տվել, չի հարվածել, չի ստիպել կեղծ ցուցմունք տալ: Դրանք ստեր են: Տուժողին ասել է. «Երեխայիս մի զրպարտիր»:

Տուժողի ցուցմունքով՝ իրեն դանակահարած տղայի մայրը այցելել է հիվանդանոց, իրեն հորդորել, որ սուտ ցուցմունք տա, որպեսզի իր որդին «չգնա, չնստի»:

Դեպքի օրը հիվանդասենյակում է եղել իր քույրը: Նարինեն ներս է մտել, հարձակվել իր վրա, պահանջել, որ փոխի ցուցմունքը, սպառնացել է սպանել, վերացնել իրեն ու հարազատներին: Փորձել է ձեռքի պայուսակով հարվածել, բայց հիվանդասենյակի մյուս հիվանդը չի թողել:

Տուժողի քույրը վախեցել է Նարինեից ու չի միջամտել:
Հիվանդասենյակի հիվանդը, ով դուրս էր բերել Նարինեին, ցուցմունք է տվել, որ այդ կինը սպառնացել է անկողնային վիճակում գտնվող հիվանդին, ասել՝ սաղիդ կվերացնեմ, մի պահ ցանկացել է ձեռքի պայուսակով հարվածել պառկածին:

Ինքը դուրս է բերել նրան՝ ասելով. «Կռվի դաշտ չէ, այստեղ ծանր հիվանդներ են»:

Մարտականորեն տրամադրված Նարինեի խնամքին են հիվանդ ամուսինը և չորս անչափահաս երեխաները, որոնցից երեքը տասնչորս տարեկանից փոքր են: Ընդհանուր առմամբ՝ Նարինե Մխիթարյանը ութ երեխաների մայր է, յոթ թոռների տատ: Բնակության վայրում էլ բնութագրվում է դրական:

Այնուամենայնիվ, այդքան մեծ ընտանիք ու այդքան մեծ հոգս ունեցողն էլ պիտի իմանա, որ տուժողին ոչ թե ծեծել ու ահաբեկել է պետք, ամոթանք տալ կամ սպառնալ, այլ պատճառած վնասը պետք է հատուցել, նպաստել ապաքինմանը, աղոթել, որ նրան մի բան չպատահի, որպեսզի դանակահարողը շատ ավելի ծանր արարքի համար չպատժվի: Ծայրահեղ դեպքում, գոնե, պետք է տուժողի հետ քաղցրալեզու լինել, նրա ֆիզիկական ու բարոյական ցավը մեղմել, ոչ թե սաստկացնել:

Մայրական բնազդը Նարինեին բոլորովին այլ մարտադաշտում էր կռվի հանել: Այդ դաշտում նա միմիայն խաղաղարար պիտի լիներ, ամեն բան աներ, որ դանակահարությունից հետո վիրահատված, ծանր մարմնական վնասվածք ստացած մարդու վիճակը չծանրացնի:

Անկողնուն գամված մարդու հիվանդասենյակում մարտական գործողությունները Նարինեն ծավալել էր, ցավոք, իր դստեր ներկայությամբ՝ անհարմար վիճակի մեջ դնելով նրան կամ վատ օրինակ ծառայելով ու անցանկալի դաս տալով:

Զավակի ներկայությամբ իր գործողությունները չկառավարող ծնողը մի պահ պիտի փորձի կողքից իրեն նայել, իրեն տեսնել երեխայի աչքերով, հասկանալ, թե ինչ տվեց այդ պահին իր երեխային, ինչ ոգով «դաստիարակեց» նրան, ինչ սերմ գցեց նրա հոգու մեջ:

Մի օր էլ այդ զավակը հանկարծ նույն կերպ չվարվի՞՝ մտքում ունենալով սիրելի մոր կատարած գործողությունների հիշողությունն ու ազդեցությունը:
Բազմազավակ մայր լինելը, ինչ խոսք, հարգանքի արժանի է: Հնարավոր է, որ այդ մայրը ծայրահեղ լարված վիճակում էր, որդու կալանավորումից իրեն լիովին կորցրել էր:

Բայց հասկանալ, թե որ գործողություններով կարող է օգտակար լինել կալանավորված որդուն, որ գործողություններով պարզապես վնաս տալ նրան՝ մայրը բոլոր դեպքերում պարտավոր էր, եթե անգամ մտահոգ չէր, թե հանցավոր արարք կատարելու արդյունքում իրեն էլ կարող են կալանավորել:

Այս անգամ ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Նարինե Մխիթարյանին չազատազրկել, նրան հնարավորություն տալ ուղղվելու՝ ընտանիքից չկտրվելով ու հասարակությունից չմեկուսացվելով:
2013 թվականի փետրվարի 12-ի դատավճռով Նարինե Մխիթարյանը դատապարտվեց 1 տարի ազատազրկման:

Նրա նկատմամբ կիրառվեց պայմանական դատապարտություն և սահմանվեց 1 տարի փորձաշրջան՝ նրա վրա դնելով որոշակի լրացուցիչ պարտականություն՝ պարբերաբար ներկայանալ վարքի վերահսկողությունն իրականացնող մարմնին՝ զրույցի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում