Toppan Printing ճապոնական տպարանը հրատարակել է աշխարհի ամենափոքր գիրքը:
Ինչպես տեղեկացնում է ընկերությունը, գրքի չափերը 0,75 մմ-ը 0,75 մմ-ի վրա է, այն կազմված է 22 էջից:
Գրքի անվանումն է «Չորս եղանակների ծաղիկները» և իրենից Ճապոնիայի բոլոր ծաղիկների և բույսերի տեղեկատու է ներկայացնում: Այն ստեղծվել է ութ ամսում:
Հատկանշական է, որ, բացի ռեկորդային փոքր չափերի գրքից, «Տոպանը» հրատարակել է նաև գրքի ավելի մեծ տարբերակը: Գիրքը և ընթերցանության համար նախատեսված հատուկ մեծացնող ապակին կարելի է ձեռք բերել 300 դոլարով: Իսկ փոքրիկ գիրքը ներկա պահին ցուցադրվում է Տոկիոյի կերպարվեստի թանգարանում,- տեղեկացնում է ITAR-TASS-ը:
«Տոպանը» պատրաստվում է մոտ ժամանակներս հայտ ներկայացնել գիրքը Գինեսի ռեկորդների գրքում ներառելու համար:








































