Գերմանիայի ֆյուրերի՝ Ադոլֆ Հիտլերի մահափորձի կազմակերպիչներից վերջինը մահացել է Մյունխենում 90 տարեկան հասակում:
Էդվարդ Հենրիխ ֆոն Քլեյսթը մտել է զինվորականների այն խմբի մեջ, ովքեր հիասթափվել են նացիզմից և համոզված էին, որ Հիտլերը Գերմանիան տանում է աղետի:
Խմբի ղեկավար Կլաուս ֆոն Շտաուֆենբերգը 1944 թ. հուլիսի 20-ին անձամբ է տեղադրել պայթուցիկը հաստատությունում, որտեղ Հիտլերը խորհրդակցություն է անցկացրել իր գեներալների հետ:
Արդյունքում զոհվել է չորս մարդ, բայց ինքը՝ Հիտլերը, ողջ է մնացել՝ ստանալով միայն թեթև բեկորային վնասվածքներ:
Դավադրության շատ մասնակիցների բռնել և մահապատժի էին ենթարկել: Ֆոն Քլեյսթը ուղարկվել էր համակենտրոնացման ճամբար, որտեղից ավելի ուշ ազատ էր արձակվել:











































