Սաուդյան Արաբիայում նոր վիրուսի հետևանքով մի տղամարդ է մահացել:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը նոր ինֆեկցիայի զարգացման մասին,- հաղորդում է Reuters-ը:
Նոր վիրուսի զոհերի թիվը հասել է 9-ի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացած է այդ վիրուսով վարակվածության 15 հաստատված դեպքերի մասին:









































