International Champions Cup մրցաշարի շրջանակներում անցկացրած «Ինտեր»-ի դեմ հանդիպումից հետո Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտարարել է, որ գոհ է իր սաների ցուցադրած խաղից: 55-ամյա մասնագետը նշել է, որ մադրիդցիները դեռ պետք է շարունակեն աշխատաել, մանավանդ պաշտպանության գծում:
«Լավ խաղացինք երկու խաղակեսերի ընթացքում: Շատ փոփոխություններ կատարեցինք: Խաղադաշտում մնացած ֆուտբոլիստները փոքր-ինչ հոգնել էին, բայց խաղի տեմպը պահպանվեց:
Մենք գոլեր խփեցինք և բաց չթողեցինք: Պետք է շարունակել աշխատել պաշտպանության վրա: Թիմը պետք է միասնական լինի: Բարեփոխումները «Ռեալ»-ի խաղում ակնհայտ կլինեն»,- Football Espana-ն մեջբերում է Բենիտեսի խոսքերը:







































