Friday, 03 07 2026
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան

PKK-ն Մուշում երկու կամուրջ է պայթեցրել

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները երկրի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում ծանր վիրավորել են հետևակի ենթասպա, 27-ամյա Զիյա Սարփքայային։ Միջադեպը գրանցվել է ժամը 11:30-ի մոտ։ Ենթասպայի կյանքին դեռ վտանգ է սպառնում։

PKK-ի զինյալները նաև պայթեցրել են Մուշ-Քուլփ ավտոճանապարհի վրա գտնվող երկու կամուրջներ, որոնք միմյանց էին կապում Մուշի ու Դիարբեքիրի նահանգները։ Պայթյուններից հետո PKK-ի զինյալները հեռացել են դեպքի վայրից, իսկ Ժանդարմերիայի զինծառայողները սկսել են փնտրել նրանց։

PKK-ականները Բաթմանի նահանգի Դատվանի շրջանում կեսգիշերին ավտոմեքենայով մոտեցել են տեղի անվտանգության ծառայության ոստիկանության շենքին և այրել են նրա շրջակայքն ու հեռացել այնտեղից։ Իզմիրի նահանգի Նարլըդերե շրջանի զորանոցի ուղղությամբ անհայտ անձի կամ անձանց կողմից ատրճանակից կրակոցներ են արձակվել։ Միջադեպը գրանցվել է ժամը 01:00-ի մոտ։

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվել էր, որ PKK-ի զինյալները Աղրը (Արարատ) նահանգում պայթեցրել են Իրանից եկող գազատարը։

Մերսինի նահանգում անհայտ անձը կամ անձինք կրակել են ոստիկանության զրահապատ մեքենայի վրա, իսկ Էրզրումի նահանգի Թեքմանի շրջանում PKK-ի զինյակները բախվել են պարեկություն կատարող Ժանդարմերիայի զինծառայողների հետ։ Ընդգծվում է, որ բախման հետևանքով սպանվել է 3 PKK-ական։

Մարդինի նահանգի Դարգեչիթ շրջանի ղեկավարության շենքը վաղ առավոտյան հրթիռակոծվել ու գնդակոծվել է PKK-ի զինյալների կողմից։ Շենքում մարդիկ չեն եղել, և զոհեր ու վիրավորներ չկան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում