Ամենակարևոր հարցն այն է, թե ինչպես և ում օրոք է ձևավորվում պարտքը, որ դրանից հետո չբերեն ձևավորված պարտքը մեր գլխին դնեն, ասեն՝ որոշում կայացրեք։ Երբ հինգ տարի անընդմեջ ձևավորվում են պարտքեր և որևէ մեկը քայլեր չի ձեռնարկում, դա ուղղակի զարմանալի է։ Այս մասին այսօր ԱԺ-ում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրության վերաբերյալ քննարկմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը։
Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք քննարկվել է այն հարցը, որ կառավարությունը ինքը վճարի պարտքը։
Երվանդ Զախարյանը նշեց, որ այդ տարիներին կառավարությունը տասը տոկոս բաժնետեր է եղել, և չի կարծում, թե այդ տասը տոկոսի իրավունքից չի օգտվել։
Թևան Պողոսյանի հարցերի պատասխանները Երվանդ Զախարյանը խոստացավ ներկայացնել սեպտեմբերին։