Մարտի 9-ին Տոկիոյում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել սումգայիթյան ոճրագործության 25-ամյա տարելիցին նվիրված երեկո, որին ներկա են եղել Ճապոնիայում գործող Ճապոնիա-Հայաստան ընկերակցություն (Japan-Armenia Society) և Ճապոնիա-Հայաստան բարեկամության ասոցիացիա (Japan-Armenia Friendship Association) կազմակերպությունների ու հայ համայնքի ներկայացուցիչներ:
Միոցառմանը դեսպան Հրանտ Պողոսյանն անդրադարձել է 20-րդ դարի վերջին Ադրբեջանում հայերի դեմ իրագործված կազմակերպված բռնություններին և ջարդերին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից մինչ այժմ էլ լայնորեն իրականացվող հակահայկական քարոզչությանը: Դեսպանը նշել է, որ նման հանցագործությունները պետք է բարձրաձայնվեն և դատապարտվեն, որպեսզի կանխվի դրանց կրկնությունը հետագա սերունդների համար:
Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակը:











































