Միլանում կայացել է Ա Սերիայի 2015/16 թվականների մրցաշրջանի ժամանակացույցի վիճակահանությունը:
Իտալիայի առաջնության հերթական մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 22-ին, իսկ վերջին խաղերը կանցկացվեն 2016 թվականի մայիսի 15-ին:
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուս»-ը նոր մրցաշրջանում իր առաջին հանդիպումը կանցկացնի «Ուդինեզե»-ի դեմ, իսկ երկրորդ տուրում կհանդիպի նախորդ մրցաշրջանում երկրորդ տեղը զբաղեցրած «Ռոմա»-ի հետ:






































